Լրահոս
Օրվա լրահոսը

«Պավլիկ Մանուկյանին հրավիրել են բանակցությունների ու գնդակահարել». Ալբերտ Բաղդասարյանն

Հուլիս 27,2016 21:37

Ազատության հրապարակում է ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը:

Նա հայտարարեց՝ բարձրախոսներ չկան, տարել են, նախաձեռնող խմբի բոլոր անդամներին, բացառությամբ 3-ի, տարել են. «Ալեք Ենիգոմշյանին ԱԱԾ-ն իրենց շենքի մոտից տարավ, մենք թե ինչպես ենք խուսափել՝ կարեւոր չի: Ուզածն այն էր, որ գանք այստեղ: Մենք եկել ենք պարզաբանենք, հետո ինչ կլինի՝ չգիտենք: Բոլորս մի անգամ էլ տեսանք, թե ֆաշիզմն ինչպիսի դեմք ունի: Խաղաղ մարդկանց, քայլող մարդկանց լկտիացած դեմքերով ոստիկանները քաշ են տալիս համակենտրոնացված ճամբար, որովհետեւ էլ տեղ չկա ոստիկանական բաժանմունքներում: Երբ Վարուժենք այս քայլն արեցին, բոլորին թվում էր՝ այլեւս ելք չկա, խաղ չկա: Ամբողջ Հայաստանը ընդունեց, որ տղաները տեռորիստ չեն, հեղափոխություն են անում»:

Նա հայտարարեց, որ ստեղծելու են իրենց փոխարինողներ, որ եթե իրենց ձերբակալեն, անկախ այդ ամենից, մարդիկ բոլորը հավաքեն Ազատության հրապարակում. «Բոլոր այն քաղաքական գործիչերը, ովքեր վերջին 20 տարում կամերաների դեմից չեն գնում, եթե վաղը չգան այստեղ մեզ փոխարինեն, ուրեմն իրենք բոլորը 0 են»:

Ալբերտ Բաղդասարյաննն ասաց, որ վաղը 19.30-ից սկսած հավաքվեն մարդիկ Ազատության հրապարակում:

Ալբերտ Բաղդասարյանը պատմեց, թե ինչպես է եղել երեկվա միջադեպը, որի արդյունքում վիրավորվել են Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին. «Երբ մենք երթ էինք անում, Պավլիկին հրավիրեցին բանակցությունների, գնդակահարեցին,երբ տղան վազեց հորը օգնության, կրակահերթն ուղղեցին տղայի վրա: Երբ երկու երիտասարդները դուրս եկան, որ նրանց պատգարակներով տեղափոխվեն, նրանց զախվատ արեցին, բռնեցին, հետո հայտարարեցին, թե նրանք հանձնվել են: Ստի, կեղծիքի իշխանություն, այսպիսի սուտ ու կեղծիք նույնիսկ ՌԴ-ում չկա, նույնիսկ իրենց տերերի մոտ չկա: 88-ին, երբ շարժում բարձրացրեցինք, որ ՀՀ-ն անկախացնեինք, մեզ թվում էր, թե գնալու ենք դեպի Եվրոպա, պայծառ ապագա, մեր երազանքների Հայաստանը: Մենք եկանք ԿԳԲ-ի չնչին, փոքրիկ, Սերժ Սարգսյանի պատկերացրած ադրբեջանախառը Հայաստանին»:

Հանրության կեսը Ազատության հրապարակում պահանջում է՝ երթ, մյուս մասը պահանջում է՝ «հիմա, հիմա»:

Այս ընթացքում Խորենացիից ոստիկանները շարունակում են բերման ենթարկել նորանոր  քաղաքացիների: Զավեշտալի էր, որ երբ Խորենացիում մի իրավապաշտպան ասաց, որ ինքը Հայկազ Մակարյանն է ու խաղաղության կոչ արեց՝ ասելով «Աստված սիրեք, եթե անգամ կան քրգործեր, ուժի մի դիմեք, ես ձեզ շատ եմ խնդրում, նույնը ասում եմ ցուցարարների կողմից բերվող սադրիչներին, որոնք սադրում են», ոստիկանները իսկույն նրա թեւերը մտան ու նրան էլ բերման ենթարկեցին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031