Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրիկյա՛ն, հեռացի՛ր». Ազատության հրապարակից Հայրիկյանին փորձեցին հեռացնել ու սուլել

Հուլիս 27,2016 21:25

Այս պահին Ազատության հրապարակում բազմություն է սկսում հավաքվել: Հանրահավաքն առայժմ չի սկսել, քանի որ Հակաճգնաժամային խորհրդի համակարգողներից շատերը՝ Դավիթ Սանասարյան, Լեւոն Բարսեղյան, Արմեն Մարտիրոսյան, Ալեք Ենիգոմշյան, բերման են ենթարկվել:

Րոպեներ առաջ Ազատության հրապարակ եկավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որին հավաքված ակտիվիստները շատ վատ ընդունեցին: Մարդիկ բղավում էին՝ «Հայրիկյա՛ն, հեռացի՛ր, Հայրիկյա՛ն, հեռացի՛ր»: Հետո սկսեին սուլել:

Հայրիկյանը բացատրեց «Ստեղ մի 4-5 սադրիչ օյին են սարքում, որովհետեւ առողջ մարդը գիտի, որ երեկ բոլորս գնացել ենք տուն»:

Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանը հայտարարեց. «Համաժողովրդական այդ ընդվզումը ղեկավարելու համար եղել է քաղաքացիական նախաձեռնություն, որը կոչվել է Հակաճգնաժամային նախաձեռնության խորհուրդ: Մենք գիտենք, որ գտնվում ենք խորը իշխանական չճգնաժամի մեջ, իշխանության դեֆիցիտի մեջ, այսինքն, ժողովրդի մի ստվար հատված այլեւս չի ուզում կառավարվել գործող իշխանության ն կողմից: Դրա համար ստեղծվել է այդ խորհուրդը, որ ձեւակերպվեն այն քաղաքական պահանջները, որոնք ձեր անունից պետք է ներկայացվեն իշխանություններին՝ ձեր համաձայնությամբ: Գործող վարչակազմը համակարգված ձեւով գլխատեց նախաձեռնությունը»:

Հավաքվածներից մեկը չհամաձայնեց՝ գոռալով՝ ես գլխատված չեմ, մենք բոլորս մի մարդ ենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031