ՊՊԾ գնդում հուլիսի 27-ից «Սասնա ծռեր» խմբի կողմից որպես պատանդ պահվող բժիշկներից Սալվադոր Խեչոյանը «Արմենիա» հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում պատասխանել է հարցերին ու պատմել, որ իրենց գնդում որպես պատանդ են պահում: Նա նաև դրական է պատասխանել հարցին այն մասին, թե արդյոք որ զինյալներին բացատրել են, որ բժիշկներին պատանդ վերցնելն ու պահելն արգելված է միջազգային բոլոր կոնվենցիաներով: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«-Ալո՞:
-Ալո, բարեւ Ձեզ:
-Բարեւ Ձեզ:
Կարդացեք նաև
– Ես Սալվադոր Խեչոյանի հե՞տ եմ խոսում:
-Այո:
-Ձեզ «Արմենիա» հեռուստաընկերությունից են անհանգստացնում, մի քանի հարց, եթե դեմ չեք:
-Այո: Լսում եմ Ձեզ:
-Սալվադոր ջան, կասե՞ք, Դուք հիմա գտնվում եք պարեկապահակային ծառայության գնդի տարածքո՞ւմ:
– Այո:
– Ձեզ այժմ որպես պատա՞նդ են էդտեղ պահում:
– Այո:
– Կա՞ն այդտեղ ծանր հիվանդներ, որոնք հոսպիտալացման կարիք ունեն:
– Մեկ հոգի կա, այո:
– Ձեր ունեցած դեղորայքով կարողանո՞ւմ եք լիարժեք օգնել տարածքում պահվող վիրավորներին:
– Ոչ:
– Ձեր մյուս երեք գործընկերները նույն վիճակո՞ւմ են, ինչ դուք:
– Այո:
– Իսկ վիրավորների բուժումը գնդի տարածքում հնարավո՞ր է:
– Ոչ:
– Դուք չեք երաշխավորում այսինքն:
-Ոչ:
-Զինված խմբին Դուք բացատրե՞լ եք, որ բժիշկներին պատանդ վերցնելն ու պահելն արգելված է միջազգային բոլոր կոնվենցիաներով:
– Այո:
-Սալվադոր ջան, շնորհակալ եմ, այսքանը
-Խնդրեմ»:
Իսկ փողոցներում մարդաորս կատարելը խրախուսվում ա միջազգային բոլոր կոնվենցիաներով:
հեքիաթ…