Այս պահին Խորենացի փողոցի ՊՊԾ գնդի տարածքից դուրս են գալիս մեկ երկու ժամ առաջ այնտեղ ժամանած ոստիկաններով լի ավտոբուսների մի մասը: Չի բացառվում, որ նրանք մեկնում են Ազատության հրապարակի տարածք, որտեղ այս պահին հանրահավաք է ընթանում: Հանրահավաքը կազմակերպվում է այդ հրապարակում ոստիկանների պահանջով: Մոտ մեկ ժամ առաջ ոստիկանությունը բարձրախոսով հայտարարեց, որ քաղաքացիների անվտանգությունից ելնելով հավաքը պետք է տեղափոխել անվտանգ վայր, որից հետո «Հիմնադիր խորհրդարանի» անդամները եւ հանրահավաքի կազմակերպիչները որոշում կայացրին այն տեղափոխել Ազատության հրապարակ:
Հիմնադիր խորհրդարանի` քիչ առաջ ուղարկած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ալեք Ենիգոմշյանին բերման են ենթարկել ԱԱԾ։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ