«Սա հանրային տարածք է, ես զբոսնում եմ այստեղ»,-իրեն բռնած ոստիկաններին ասաց Խորենացի փողոց այցելած մի աղջիկ: Չնայած նրա բացատրություններին, ոստիկանները կրկին բռնեցին նրա ձեռքերը եւ փորձեցին բռնի ուժով տանել ոստիկանության պատնեշից այն կողմ ` պարզելու այդ աղջիկը հանրահավաքի՞ թե պարզապես զբոսնելու է եկել:
«Զզվում եմ ձեզնից, ինձ մի՛ կպեք»,-բղավում էր երիտասարդ աղջիկը:
Հարցին թե ինչպե՞ս են պարզում մարդը հանրահավաքի՞ է եկել, թե զբոսնելու, ոստիկանները ասացին, որ իրենց աշխատամեթոդներով:
Ի դեպ քիչ առաջ բերման ենթարկվեց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը:
Տեղեկություն ստացվեց, որ հանրահավաքը տեղափոխվել է Ազատության հրապարակ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ