Հուլիսի 26-ին Դեբեդ գետում էլեկտրական հոսանքով ձուկ որսալու ժամանակ էլեկտրահարման հետեւանքով մահացել է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի 41-ամյա բնակիչ: Նա երեք երեխաների հայր էր: Բերդավանից տեղեկացանք, որ մահացածը սիրողական ձկնորսությամբ էր զբաղվում: Դեպքի կապակցությամբ իրավապահները քննություն են կատարում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ