Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Ազգային անվտանգության ծառայության` Պավել Մանուկյանի որդուն` Արամ Մանուկյանին կալանավորելու միջնորդության նիստը:
«Ազատության» հետ զրույցում Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը դուրս գալով դատական նիստից, հայտնեց, որ դատարանը բավարարեց վարույթն իրականացնող մարմնի` ԱԱԾ քննչական բաժնի կողմից ներկայացրած միջնորդությունը եւ որոշեց Արամ Պավելի Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը` երկու ամիս ժամկետով: Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածով, այսինքն` ՊՊԾ գունդը գրավելու եւ անօրինական զենք-զինամթերք պահելու հոդվածներով:
Ինչպես ասաց պաշտպանը Պավել Մանուկյանի կալանավորման վերաբերյալ դատական նիստի օրն ու ժամը դեռ հայտնի չէ` նրա առողջական վիճակով պայմանավորված:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ