Այսօր Գյումրի էր ժամանել ՀՀ-ում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչինը:
Aravot.am-ը դեսպանից հետաքրքրվեց` հետևում է արդյոք Հայաստանի մայրաքաղաքում կատարվող իրադարձություններին և ինչ գնահատական կտա: «Անխոս Ճապոնիայի դեսպանատունը հետևում է, ուսումնասիրում է Երևանում կատարվող իրադարձությունները: Անշուշտ, Հայաստանը դեմոկրատական երկիր է, մարդիկ իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը, սակայն դա պետք է անել առանց բռնությունների, առանց զենքի: Ես կարծում եմ, որ դա դեմոկրատական ճանապարհ չէ.ուժի կիրառմամբ, պատերազմական մեթոդներով, զենքով անելը սխալ է, բայց խաղաղ ցույցերը նորմալ են ցանկացած ժողովրդավարական երկրի համար»,ասաց դեսպանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ