Լրահոս
Օրվա լրահոսը

Պավել Մանուկյանը հիվանդանոցում ասել է՝ «Կմեռնեմ ժողովրդիս ոտքերի տակ»

Հուլիս 27,2016 19:42

«Սասնա Ծռերի» անդամ Պավել Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն «Էրեբունի» բժշկական կենտրոնում էր, որտեղ բուժօգնություն են ստանում Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել  երեկ ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության հետ փոխհրաձգության հետեւանքով ծանր հրազենային վիրավորում ստանալուց հետո:

Ինեսա Պետրոսյանի խոսքերով՝«Այսօր Կենտրոնի դատարանում քննության միջնորդություն  պետք է սկսվի, մասնավորապես Արամ Մանուկյանի հետ կապված: Նա հրաժարվեց մասնակցել միջնորդությանը, նշելով, որ ի վիճակի չէ, եւ չի էլ ցանկանում: Քննիչներն ասել են, որ պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան՝ նրանց խափանման միջոցը որպես  կալանքն ընտրել»:

Ըստ փաստաբանի, Պավել Մանուկյանն ասել է, որ ինքը ցանկանում է իրեն տանեն  դատարան՝ միջնորդության քննությանը ներկա լինելու.«Չեմ պատկերացնում, որ նրան այդպես  ծանր վիճակով բերեն դատարան: Երկու ոտքերին ծանր հրազենային վնասվածք կա, երկաթներով հավաքված են ոտքերը, ո՞նց պետք է կատարվի այդ  տեղափոխումը»:

Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու մասին էլ Ինեսա Պետրոսյանն էլ ասաց, որ այդ հիվանդանոցը նախ քրեակատարողական հիմնարկ է, եւ այնտեղ տեղափոխում են այն անձանց, որոնց վերաբերյալ կալանավորման որոշում կա, իսկ Մանուկյաններին կարելի կլինի տեղափոխել, երբ նման որոշում լինի: Բացի դրանից,  փաստաբանն ասաց նաեւ քրեակատարողական հիմնարկ պետք է տեղափոխել այն դեպքում, երբ Պավել Մանուկյանի առողջական վիճակը ների,եւ դատապարտյալների հիվանդանոցում լինեն այն համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու հնարավորությունները, որոնցով կարողանան ապահովել բուժման շարունակականությունը:

Ինեսա Պետրոսյանն ասաց, որ Պավել Մանուկյանը նույն մարտական  ոգով է, նա ասել է՝ «կպայքարեմ, կմեռնեմ ժողովրդիս ոտքերի տակ»:

Ինչ վերաբերում է Պավել Մանուկյանի կնոջն ու դստերը տեսակցելուն, Ինեսա Պետրոսյանն ասաց, որ  ինքը տեղյակ չէ՝ վարույթն իրականացնող մարմինն արդյոք տեսակցության արգելքի մասին որոշում կայացրե՞լ է, թե՝ ոչ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ԱՐՄԵՆ says:

    Ինչպես կուզի այնպես էլ կանի, բայց հայ սպանելն ու արնաքամ անելը թշնամություն է բացահայտ:

  2. sat says:

    Այն ոստիկանը, որը զենքը պահեց մեր թշնամու դեմ կռված ազատամարտիկի վրա, հետո ինչ երեսով է ապրելու այս երկրում, ամոթ……

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031