«Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի համար անհասկանալի է, որ եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, որը պահանջում են «Սասնա ծռեր» խմբի տղաները, հետո ի՞նչ է լինելու:
Այս առիթով «Հայելի» ակումբում նա մտահոգություն հայտնեց. «Այդ դեպքում ո՞վ է ղեկավարելու այս երկիրը, թե՞ այն առանց ղեկավարի է մնալու: Նման պարագայում, երբ վակուում է ստեղծվում, մեկ այլ խումբ գալիս ասում է` ես ավելի ուժեղ եմ և ճզմում է բոլորին»:
Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի տղաների նկատմամբ կատարվածին` պարոն Ավետիքյանը այսպիսի կարծիք հայտնեց. «Իշխանություններն ընտրել են մաշեցումի քաղաքականությունը: Այդ մաշեցումը կատարվում է մեր աչքի առաջ: Ամեն օր արյուն է հեղվում, Աստված մի արասցե զոհեր լինեն: Այս ամենը կունենա ձնագնդիի ազդեցություն»:
Հակոբ Ավետիքյանի տպավորությամբ` դժգոհության ֆոնն ուժեղանում է, և քաղաքացիական ըմբոստությունը որոշ գործիչներ ցանկանում են կազմակերպել, ինչի մասին վկայում է այն, որ վերջին օրերում Խորենացիում հարթակում տեսանք տարբեր գործիչների:
Կարդացեք նաև
Նշենք, որ «Ազգ»-ի գլխավոր խմբագրի համար պարզ չէ «Սասնա ծռեր» խմբի տղաների ծրագիրը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ