Քիչ առաջ Խորենացի փողոցից Կարմիր բերետավորներն ի թիվս այլ քաղաքացիների՝ բերման ենթարկեցին նաեւ կինոդերասանուհի Արսինե Խանջյանին:
Բերման ենթարկեցին նաեւ «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանին:
«Ինչ հրաման տալիս են, հլու հնազանդ, գլուխները կախ ստրուկի նման կատարում են»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը, երբ ոստիկանների պահանջով նա գնում էր ոստիկանական պատնեշից այն կողմ:
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերով, ցանկացած ազդեցություն ծնում է հակազդեցություն` ակնարկելով «Սասնա ծռերի» արարքը»:
Հարցին, թե մտավախություն կա՞ որ գրոհ կլինի, պատասխանեց, որ ամենաառաջին հարցը որ այս պահին կա արյունահեղություն չլինելու հարցն է: Նա կոչ արեց ԱԺ պատգամավորներին ստորագրելու ձեւաթուղթը` որպեսզի վաղը Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրվի եւ երկրում ստեղծված իրավիճակը քննարկվի. «Պատկերացնո՞ւմ եք, այս իրավիճակում երկրի օրենսդիր իշխանությունը ճիշտ է դե յուրե արձակուրդում է, բայց ինչպե՞ս կարող է անմասն մնալ այս իրավիճակին»:
Ոստիկանները կոչ արեցին սեղմ ժամկետում հավաքը մեկ այլ վայր տեղափոխել, որպեսզի հնարավոր լինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ