Լրահոս
Օրվա լրահոսը

«Պավելի ծանր հրազենային վիրավորումը շատ ավելի է գրգռելու հասարակությանը». Ավետիք Իշխանյան

Հուլիս 27,2016 19:07

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համոզմամբ, վերջին օրերի լարված միջադեպերից ու բախումներից իշխանությունները դաս չքաղեցին ու իրենց գործողություններով ավելի են գրգռում հանրությանը:

«Տպավորություն  ունեմ, որ իշխանությունները, արհամարհելով հասարակությանն ու կտրված լինելով իրականությունից, ավելի են ռադիկալացնում հասարակությանը: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը կարող էր լինել ավելի քաղաքակիրթ, կարող էր լինել երկխոսության քայլերով, առաջարկություններով, ինչը չեղավ: Առաջին  կիսատ քայլն արվեց, դա ԱԱԾ հայտարարությունն էր, հնարավոր պատժից խուսափելու համար, բայց չկար հստակություն ու հեղհեղուկ էր, բայց հստակ պետք է դրված լիներ հարցը, որ այս գործողությունների համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրելու, քաղաքական որոշում է եղել ու միայն գնդապետ Արթուր Վանոյանի սպանության հանգամանքները օբյեկտիվ քննության կարժանան, ինչու չէ նաեւ միջազգային փորձագետների ընդգրկմամբ եւ այլն:

Բայց իշխանությունները գնացին ընտրովի մարդաորսի, ահաբեկելու ճանապարհով, չհայտարարելով հնարավոր ուժային ձեւով հաղթելու մասին ավելի վտանգավոր ձեւով են գործում, գրգռում փոխհրաձգությունը: Չեմ հավատում, որ զինված խումբը հարձակում գործադրած լինի ոստիկանական ուժերի վրա, թե ինչ ձեւով է այդ ամենը կատարվել, կարելի էր ասել՝ քննությունը կպարզի, բայց մեր իրականության մեջ ոչ մի քննություն էլ չի պարզի, Արդյունքում իրավիճակը գնալով սրվում է, ու հանգուցալուծումն էլ գնալով բարդանում է:

Մտահոգված բառն այս իրավիճակում մեղմ է ասած, ես չափազանց անհանգստացած եմ»,-Aravot.am-ին ասաց իրավապաշտպանը:

Ըստ նրա, խմբի ձախողումը պետականության ձախողում է ու ծանր վիճակում ենք բոլորս հայտնվելու. «Հատկապես Պավելի ծանր հրազենային վիրավորումը շատ ավելի է գրգռելու հասարակությանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031