2016 թվականի հուլիս 26-ին Փարիզի Հայկական դեսպանատան առջեւ կայացավ «Սասնա Ծռեր» խմբին եւ հայ ժողովրդին զորակցող հանրահավաք, որ կազմակերպել էին մի քանի հասարակական կազմակերպություն ի դեմս Հայկական Վերածնունդ, Շարժում, Հայրենաբաղձ Հայերը Հանուն Հայաստանի Ազատագրության, Ազատ Խոսք, Հայաստանի քաղբանտարկյալների Զորակցության Կոմիտե եւ այլն:
Հանրահավաքին ելույթ ունեցողները, հատկապես պահանջեցին Սերժ Սարգսյանի հրաժարականն ու Հայաստանի մեջ քաղաքական բոլոր բանտարկյալների ու Ժիրայր Սեֆիլյանի ազատելը: Հատուկ պահանջ ներկայացվեց «Սասնա Ծռերին» սնունդով ու էլեկտրականությամբ ապահովելու վերաբերյալ: Հատուկ մտահոգություն արտահայտվեց նախորդ օրվա լուսադեմին տեղի ունեցած ոստիկանական սադրանքի հետեւանքով «Սասնա Ծռեր» խմբի վիրավոր անդամներին փաստաբան հատկացնելու իրավունքը վերականգնելու մասին:
Հանրահավաքի մասնակիցների անունից կազմակերպիչները իրենց պահանջները նամակի տեսքով փորձեցին ներկայացնել Հայաստանի դեսպանին, սակայն դեսպանատան առջեւ կանգնած ոստիկանները պնդեցին, թե շենքը դատարկ է եւ նամակը պետք է ուղարկել փոստով: Սա ամենեւին անակնկալ չէ այլեւս ֆրանսահայության համար, որովհետեւ Հայաստան պետությունը ներկայացնող դեսպանատունը երբե՛ք ականջալուր չէ Հայաստանի ազատագրությանը զորակցող ֆրանսահայության պահանջին:
Հանրահավաքի ընթացքին ժողովուրդը վանկարկում էր հիմնականին այն պահանջները, որ ներկայացրել են «Սասնա Ծռերն» ու Հայաստանի ազատագրվող ժողովուրդը: Ինչպես նաեւ «Սասնա Ծռերի» հայտնի անդամների անունները:
Կարդացեք նաև
Հայկական վերածնունդ կազմակերպություն շարժման Փարիզի մասնաճյուղ