Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն իշխանությունից կախված չէ». հոգեբան

Հուլիս 27,2016 18:33

Հոգեբան Ռուբեն Աղուզումցյանի հավաստմամբ` անսովոր այս իրավիճակում չի կարելի սովորական մեթոդներով գործ անել:

«Հայելի» ակումբում, դառնալով երկրում ստեղծված իրավիճակին, հոգեբանը փաստեց, որ այն ոչ թե այսօրվա, երեկվա կամ երկու շաբաթ առաջվա իրադրությամբ է պայմանավորված, այլ վաղուց է կուտակվել ու հանգեցրել այս ամենին:

Ըստ պարոն Աղուզումցյանի` հայ ժողովրդի հոգեբանական մթնոլորտը ծանր է. «Դրա ակունքները միայն այս նոր երևույթները չեն, ապրիլյան պատերազմը տարրերից մեկն է»:

Ռուբեն Աղուզումցյանը փաստեց, որ պատճառներից է նաև վատ կառավարման համակարգը. «Կառավարիչների մեջ կան մարդիկ, որոնք չպետք է լինեին կառավարման համակարգում, սրան գումարվեց նաև մարդկային գործոնը»:

Հոգեբանը տեղեկատվության պակասը ևս բացասական գործոն է համարում ու հավելում. «Մյուս բացասական գործոնը տրված որոշ հրամաններն էին, որոնց պատճառով կատարված գործողությունները հակառակ ազդեցությունն ունեցան»:

Իսկ թե այս իրավիճակը ով պետք է կարգավորի, պարոն Աղուզումցյանն այս առիթով ասաց. «Այս ծանր հոգեբանական մթնոլորտի լավացումը միայն  իշխանությունից կամ անհատներից չէ կախված, այլ համատեղ աշխատանք է պահանջվում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031