Արցախից տեղահանված և Լոռու մարզում բնակություն հաստատած արդեն երրորդ ընտանիքում է լսվում նորածնի ճիչը: Փոքրիկ Անին լույս աշխարհ է եկել հուլիսի 24-ին Ստեփանավանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում: Մայրը՝ Նելլի Հարությունյանը և փոքրիկը վայելում են բուժանձնակազմի սերն ու հոգատարությունը: Ն. Հարությունյանը Հադրութից Ստեփանավան է եկել ապրիլի սկզբին՝ մարտական թեժ գործողությունների ժամանակ և ժամանակավոր ապաստան գտել բարեկամների տանը: Ամուսինը զինվորական է և ծառայում է ԼՂՀ Պաշտպանության բանակում:
Նորածին Անին ևս զերծ չմնաց մարզի ղեկավարի ուշադրությունից: Ա. Նալբանդյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետի օգնական Արման Սարգսյանը և տեղեկատվությամն և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Աննա Գասպարյանը տեսակցեցին փոքրիկին և նրա մորը՝ հանձնեցին նվեր և դրամական օգնություն: Մարզպետի անունից փոքրիկին մաղթեցին առողջություն, երջանկություն և խաղաղ երկնքի տակ մեծանալու հնարավորություն՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու ցանկացած հարցում:
Լոռու մարզպետարան