Խորենացի փողոցում, գրավված ՊՊԾ գնդին հարող տարածքից կարմիր բերետավորները շարունակում են բերման ենթարկել մարդկանց, ըստ իրենց` կասկածելիներին հրավիրում են իրենց հետ` «նրանց ինքնությունը պարզելու» համար:
Քիչ առաջ բերման ենթարկեցին նաեւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին ով հայտնվեց ձեռքին մի պաստառ` վրան գրված «Սերժիկ մարդասպան»:
Պաստառի վրա նաեւ ազատամարտիկների լուսանկարներ էին փակցված: Գասպարին հազիվ հասցրեց պառկել եւ ոստիկանները նրան ձեռքերից ու ոտքերից բռնած տարան «ինքնությունը պարզելու:
Կարդացեք նաև
Ոստիկանները բերման ենթարկեցին նաեւ Newspress.am լրատվական կայքի խմբագիր Ռուզաննա Ստեփանյանին: Լրագրողը վկայական չէր ունեցել: Նրան մի քանի անգամ փորձել էին բերման ենթարկել, հետո, ի վերջո, տարան: Նրան փորձել են նստեցնել ոստիկանական մեքենան, լրագրողը հրաժարվել է, բացատրություններ է պահանջել: Ի վերջո, մոտեցել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ասել է, որ հավատում են լրագրողին եւ նրան բաց են թողել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ