Ամառային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաները, որոնց ՄՕԿ-ը փոխանցել է Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին մարզիկներին մասնակցել թողնել-չթողնելու իրավունքը, կրճատում են Ռուսաստանի օլիմպիական պատվիրակության կազմը:
Այսօրվա դրությամբ Ռուսաստանի ՕԿ-ի հայտարարագրած 387 մարզիկներից 109-ը արդեն հաստատ չեն մեկնելու Ռիո, եւս 38-ի հարցը դեռ կախված է օդում:
Ռուսաստանի օլիմպիական հավաքականների կորուստների պատկերն այսպիսին է. 67 թեթեւ աթլետ, 27 թիավարորդ, 7 լողորդ, 1-ական առագաստանավորդ եւ հնգամարտիկ: Սպասվում է եւս 1 ըմբիշի, 3 հեծանվորդի, եւ 2 ծանրորդի մերժում: «Р-Спорт»-ը ենթադրում է, որ մերժված մարզիկների թիվը դեռ ավելանալու է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Global Look Press-ի