Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբանները տեսակցել են «Սասնա Ծռերի» Աշոտ Պետրոսյանին. նա իրեն մեղավոր չի ճանաչում

Հուլիս 27,2016 18:03

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի պաշտպան Հայարփի Սարգսյանն Aravot.am-ի հարցին՝ Պետրոսյանն իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, ասաց՝ «Իհարկե, ոչ, բայց այդ մասին պաշտոնապես կհայտարարեմ այն ժամանակ, երբ որոշումը ձեռքիս լինի»: Նշենք, որ Հայարփի Սարգսյանն ու Արայիկ Պապիկյանը գործով ներգրավվել են որպես Պետրոսյանի պաշտպան:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ի երեկոյան ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության եւ «Սասնա ծռեր»-ի միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով հրազենային վիրավորում էին ստացել խմբի անդամներ նկարիչ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը, որոնց սկզբում «Էրեբունի» բուժկենտրոն էին տեղափոխել, ապա՝ դատապարտյալների հիվանդանոց:

Փաստաբան Հայարփի Սարգսյանն ասաց, որ այսօր Արայիկ Պապիկյանի հետ դատապարտյալների հիվանդանոցում հանդիպել են Աշոտ Պետրոսյանին, վերջինս շատ ծանր չէ, կաթիլային է միացված. «Մինչ այդ, հանրային պաշտպանը՝ Մերի Ալավերդյանը, որը ապօրինի էր ներգրավվել այս գործում, Էրեբունի հիվանդանոցում տեսակցել է Պետրոսյանին եւ չի տեղեկացրել, որ նրա նկատմամբ գործ է հարուցված, եւ դրա համար իրեն պետք է տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց: Սա խախտում է»:

Փաստաբանն ասաց, որ ինքը նաեւ Հովհաննես Հարությունյանի պաշտպանն էլ է լինելու, արդեն փաստաթղթերը ներկայացրել են ազգային անվտանգության ծառայություն:

Իսկ հանրային պաշտպան Մերի Ալավերդյանն այլեւս գործին չպիտի մասնակցի, քանի որ, ինչպես Սարգսյանն ասաց, երբ գործում ներգրավվում է վճարովի փաստաբան, ապա հանրային պաշտպանը մեխանիկորեն դուրս է մնում գործից:

Հայարփի Սարգսյանը հիշեցրեց, որ երեկ «Էրեբունի» հիվանդանոցում, երբ իրենց ու Պետրոսյանի հարազատներին թույլ չէին տալիս տեսակցել, շատ անհասկանալի ձեւով հանրային պաշտպանին տարածքը հսկող իրավապահ մարմիները թույլ են տվել ներս մտնել Պետրոսյանի հետ. «Սա զարմանալի է, հարազատները նույնիսկ չեն էլ իմացել, որ հանրային պաշտպան կա գործում, այսինքն` նրան թաքուն են ներգրավել»:

Սարգսյանն ասաց, որ ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնի իր պաշտպանյալների եւ նրանց նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031