Reuters-ը, հենվելով Բրազիլիայի լրատվամիջոցների տարածած տեղեկությունների վրա, նշում է, որ ուրբաթ օրը Սան-Պաուլու քաղաքում առեւանգել են «Ֆորմուլա-1» դասի ավտոարշավի գլխավոր պրոումոթեր Բեռնի Էքլսթոունի կնոջ՝ Ֆաբիանա Ֆլոսիի մորը՝ Ապարեսիդա Շունկին: Հանցագործները որպես փոխհատուցում պահանջում են 130 միլիոն ռեալ (մոտ $ 36 հազար):
Էքլսթոունն ու Ֆլոսին ամուսնացել են 2012 թվականին եւ բնակվում են Անգլիայում: Forbes-ի տվյալներով, Էքլսթոունի կարողությունը գնահատվում է $ 3,1 միլիարդ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sport.autobam.ru-ի