Լրահոս
Օրվա լրահոսը

 Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քննարկվել է ՏԻՄ պատասխանատուների հետ

Հուլիս 27,2016 17:54

ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 27-ին Շուշի քաղաքում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումներ է կազմակերպել տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուների՝ Ստեփանակերտի քաղաքապետի ու շրջանների վարչակազմերի ղեկավարների, ինչպես նաև՝ կառավարության տարածքային կառավարման ու վերաբնակեցման վարչության պետի ու համապատասխան բաժինների ներկայացուցիչների հետ:

Ներկայացնելով հայեցակարգի նախագծում տեղ գտած գլուխները՝ մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն առավել մանրամասն անդրադարձել է «Տեղական ինքնակառավարում» գլխին:

Մտքերի փոխանակության ընթացքում պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման պատասխանատուները կարծիքներ են արտահայտել հայեցակարգում տեղ գտած գաղափարների ու եզրակացությունների մասին և առաջարկել ուշադրություն դարձնել վարչական շրջանների ղեկավարների լիազորությունների ընդլայնմանն ու տարածքային կառավարման գործող մեխանիզմների կատարելագործմանը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև երկրի կառավարման մոդելների հնարավոր տարբերակներին:

Եզրափակելով քննարկումը՝ մասնագիտական հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ ՏԻՄ բնագավառի վերաբերյալ առաջադրված խնդիրները ենթակա են վերլուծության և ընդգծել, որ առավել խնդրահարույց ու նեղ ուղղվածության հարցերի լուծումը նպատակահարմար է տեղափոխել օրենսդրական կարգավորման դաշտ:

 

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031