Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեք Ենիգոմշյան. Գնացինք այնպիսի քայլի, որ բախումը եւ սադրանքը չիրականանա (Տեսանյութ)

Հուլիս 27,2016 17:49

Լրագրողները Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանից հետաքրքրվեցին, թե ինչու համակարգող խորհուրդը չմնաց Խորենացի փողոցում հավաքված ցուցարարների հետ:

Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց. «Արդյունքը մոբիլիզացիայի առումով ոչ մի բանով չի փոխվել: Ես վստահ եմ, որ ավելի ու ավելի շատ մեր համաքաղաքացիներ կներգրավվեն այս համաժողովրդական պայքարի մեջ: Այն ինչ- որ տեղի ունեցավ երեկ հետեւյալն էր՝ երբ մենք նկատեցինք, որ կա նման սադրանք, մենք ուզեցինք ստուգել վարչախմբի մտադրությունները, եւ մեզ հստակորեն պարզվեց, որ բացի այն, ինչը տեղի ունեցավ գնդի ներսում, կա հստակ միտում սադրանքների միջոցով բախումներ, ծեծ ու ջարդ եւ բռնություններ հրահրել եւ օգտագործել նաեւ այնտեղ հավաքված ժողովրդի շրջանակներում: Եվ մենք այդ պահի լրջությունը հաշվի առնելով գնացինք այնպիսի քայլի, որ բախումը եւ սադրանքը չիրականանա»:

Ալեք Ենիգոմշյանը անդրադարձավ նաեւ Արմեն Միքայելյանի ձերբակալությանը. «Արմեն Միքայելյանի գրպանը գցել են ատրճանակ, եւ այժմ Արմեն Միքայելյանը ձերբակալված է»: Նա ընդգծեց, որ ձերբակալության պահին Արմեն Մելիքյանը եղել է իր ընտանիքի հետ, եւ Ենիգոմշյանը բացառում է, որ Արմեն Միքայելյանի մոտ զենք եղած լիներ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031