«Ոստիկանության եւ ուժային կառույցների այս պահվածքը, գտնում եմ, հարիր է քրեական հանցագործների ստոր եւ դավադիր գործելաձեւին»,- հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Նա նշեց, որ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամների շարքերում 2 վիրավոր կա. «Տղաների կորովը անվեհեր է, բարձրագույն աստիճանի վրա է գտնվում, ներսում լիովին տիրապետում են իրավիճակին եւ իրենց վճռականությունը նույնն է մնում»:
Ալեք Ենիգոմշյանի կարծիքով՝ պատանդ պահելու մասին խոսակցությունները հերյուրանքներ են եւ պատկանում են քարոզչական ստերի շարքին. «Տղաները ոչ մեկին պատանդ չեն պահում: Տղաներն ընդամենը ուզում են, որ ընդամենը այնտեղ բժշկական ներկայությունը լինի տեւական եւ հերթափոխով»:
Ալեք Ենիգոմշյանը լրագրողներին հայտնեց նաեւ, որ այս պահի դրությամբ հավաքի տեղի փոփոխության խնդիր չկա եւ հավաքվելու կոչն ուժի մեջ է. «Մենք արդեն անցնում ենք մի երկրորդ փուլ. առաջին փուլը՝ «Սասնա ծռեր» խմբի քաղաքական լեգիտիմացման փուլն ամբողջությամբ իրականացվել է: Այսօր չկա Հայաստանում մեկը բացի ռեժիմի ներկայացուցիչներից եւ մունետիկներից, որոնք իրենց աջակցությունը չհայտնեն «Սասնա ծռերին»: Սա փաստ է, այդ քաղաքական լեգիտիմացումն իրականացվել է, եւ հենց այդ պատճառով մենք անցնում ենք երկրորդ փուլի»:
Կարդացեք նաև
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաեւ Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, որը ներկայացրեց ՊՊԾ գնդից ունեցած իր տեղեկությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ