Կարմիր բերետավորները ՊՊԾ գնդի հարակից Խորենացի փողոցից շարքային քաղաքացիներին թեւանցուկ արած տանում են ոստիկանության արգելափակված հատված:
Թե ինչի է համար են տանում, պարզ չէ, ոստիկանները մոտենում են նստարաններին նստած, կամ այդ հատվածում հանգիստ կանգնած մարդկանց ու տանում դեպի գնդի՝ ոստիկանական տարածքը: Ընդ որում, կարմիր բերետավորները տանում են թե ծերերին, թե երիտասարդներին, այսինքն՝ ում տեսնում են փողոցի փոքրիկ կանաչապատ հատվածում, որտեղ նաեւ լրագրողներն են, առանց բացատրություն տալու, տանում են:

The police banned gatherings in Khorenatsi street and arrested people who support members of ‘Sasna Tsrer’ group which occupied the Patrol-Guard Service Regiment of Erebuni district for over 11 days in Yerevan, Armenia
Նելլի ԲԱԲԱՅԱՆ