Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքացիներին առևանգելիս նկատվել են առանց պետհամարանիշների տաքսիների գործածում

Հուլիս 27,2016 16:35

Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ցանցը ահազանգում է, որ ցանցի անդամ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հուլիսի 27-ի լույս գիշերը ժամը 3-ի սահմաններում բերման է ենթարկվել Երևան քաղաքի ոստիկանական վարչության պարեկապահակային ծառայության հատուկ գումարտակի աշխատակիցների (կարմիր բերետների) կողմից։ Թեև ոստիկանությունը լուր է տարածել, թե առավոտյան 6։30-ին ազատ է արձակվել՝ նրա գտնվելու վայրի մասին այժմ ո՛չ գործընկերները և ո՛չ էլ հարազատները լուր չունեն։

ՀՌՀ Երևանը հայտնում է, որ բացի Լևոն Բարսեղյանից, հուլիսի 26-ի ուշ գիշերը և 27-ի լույս գիշերը Խորենացի, Տիգրան Մեծ փողոցներից և շրջակա վայրերից տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել, ինչպես նաև որոշ դեպքերում առևանգվել քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից։ Քաղաքացիներին առևանգելիս նկատվել են առանց պետհամարանիշների տաքսիների գործածում, որոնք կայանված են եղել Խորենացի փողոցի վրա և շրջակայքում (տեսե՛ք կից լուսանկարը)։ Հայտնի են սեփական բնակարաններից բերման ենթարկվածների մասին դեպքեր։

ՀՌՀ Երևանը հայտարարում է, որ քաղաքացիներին առանց զգուշացման և իրավական հիմնավորման բերման ենթարկումը ապօրինի է, և որ հուլիսի 17-ից սկսված ոստիկանության ուժերի ապօրինի գործողությունները խաղաղ քաղաքացիների և քաղաքական ակտիվիստների նկատմամբ շարունակվում են։

ՀՌՀ Երևանը վերահաստատում է, որ ոստիկանության ապօրինի, մարդու իրավունքները և ազատությունները հիմնովին ոտնահարող պահվածքը չի կարող արդարացվել որևէ քաղաքական հանգամանքով:

Բոլոր քաղաքացիները, ովքեր տուժել են ոստիկանության կամայականություններից իրավապաշտպանական աջակցության համար կարող են դիմել ՀՌՀ Երևանի անդամ կազմակերպություններին հետևյալ հեռախոսահամարներով՝

Հելսինկյան ասոցիացիա՝ 010 53 19 72; 093 41 71 13; 099 41 71 13

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ      0322 42268 0322 72268 094 042268 077 342268 010 536172 08000 12 11

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031