Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե հարվածեն երեխայիս՝ արարքներիս համար պատասխանատու չեմ» (Տեսանյութ)

Հուլիս 27,2016 16:20

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Խորենացի փողոցի արգելափակված հատվածից այսօր ոստիկանները արգելապատնեշից այն կողմ էին տարել  մի աղջկա եւ նրա ավտոմեքենան: Տաթեւիկ Ադիլյանը ավտոմեքենան կայանել էր արգելափակված հատվածի հարակից խանութի դիմաց, ինչից հետո էլ տեղի էր ունեցել դեպքը:

Aravot.am-ի հետ զրույցում նրա մայրը՝ Հասմիկ Գինոսյանը նշեց, որ  իր աղջիկը խուլիգան չէ, պարզապես մեքենան կայանել էր գնումներ անելու նպատակով: «Ուղիղ եթերով տեսա, որ ոստիկանները աղջկաս թեւերից բռնած տարան ներս: Աղջկաս ասել են՝ մեքենադ հանի, աղջիկս էլ պատասխանել է, թե ոստիկանական որոշ ավտոմեքենաների կարելի է կայանել, իսկ իրեն ո՞չ»,- դժգոհեց Հասմիկ Գինոսյանը:

Khorenaci_2

Նա տեղում զանգահարեց ոստիկանական մի քանի բաժանմունք, որտեղից պատասխանեցին, որ նրա աղջիկն իրենց մոտ չէ:

«Աղջիկս վիրահատվել է հոկտեմբերին, եթե հարվածեն երեխայիս  ու Աստված մի արասցե մի բան պատահի, արարքներիս համար պատասխանատու չեմ»,- բղավում էր տիկին Հասմիկը:

Khorenaci_4

Նա նաեւ տեղեկացրեց, որ աղջկա հետ հեռախոսակապ հաստատել  չի հաջողվում: Այնուհետեւ Հասմիկ Գինոսյանը մոտեցավ արգելապատնեշի մոտ հավաքված ոստիկաններին, ապա որոշ ժամանակ անց դուրս եկավ հատուկ պահպանվող տարածքից եւ շտապելով հեռացավ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031