Aravot.am-ը հետաքրքրվեց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամից, թե արդյոք նա մեկնելո՞ւ է Ռիո դե Ժանեյրո` ոգևորելու օլիմպիական խաղերի մասնակից մեր մարզիկներին: «Ոչ, ցավոք, չեմ կարող գնալ Ռիո` մեր օլիմպիականների կողքին լինելու: Ես արդեն պետք է սկսեմ պարապել, որպեսզի իմ հաջորդ մենամարտին հիանալի մարզավիճակում լինեմ: Ամեն դեպքում, ես այստեղից կհետևեմ նրանց և կքաջալերեմ: Մաղթում եմ հաղթանակներ մեր հայրենակիցներին»,- ասաց Արթուր Աբրահամը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը տրամադրել է Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը