Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարությունում հետաքրքրված են հակակոռուպցիոն ոլորտի փորձագետների ծառայություններով

Հուլիս 27,2016 15:45

ՀՀ կառավարության պաշտոնական կայքի «Հայտարարություններ» բաժնում  հրապարակվել են ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից ձևավորման ենթակա փորձագիտական հանձնախմբի տեխնիկական առաջադրանքները:

Հանձնախմբի ձևավորման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին անհրաժեշտ է ձեռք բերել կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությամբ գերակա ճանաչված չորս ոլորտների (առողջապահություն, կրթություն և գիտություն, պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանություն՝ ծառայությունների մատուցման մասով) համար 4 տեղացի փորձագետների ծառայություններ:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 4-ը ներառյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031