Հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը «Սասնա ծռեր» խմբի տղաների զինված հարձակումը դիտարկում է հողեր հանձնելու հայտարարությունների ֆոնին:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը իրավիճակը պարոն Մարտիրոսյանը դրամատիկ գնահատեց ու խոսեց ճանապարհային քարտեզի անհրաժեշտության մասին:
«Սասնա ծռեր» խմբի տղաների արարքը հրապարակախոսը համարում է լուրջ նախազգուշացում իշխանություններին. «Նախազգուշացում այն իմաստով, որ իրենք չանեն քայլեր, որոնք Հայաստանի ապագան կվտանգեն գլոբալ առումով, ոչ թե թալանի, ավազակությունների ձևով վտանգել նկատի ունեմ, այլ ավելի գլոբալ առումով»:
Վահրամ Մարտիրոսյանը դեռ հույս ունի, որ ստեղծված իրավիճակից կարելի է դուրս գալ բանակցությունների ճանապարհով: Այնուհետև հրապարակախոսը վրդովվեց ու հեգնեց. «Վարչախումբն ինչո՞ւ որպես միջնորդ չբերեց Արմենչիկին, բերեք, թող բանակցի. վաստակավոր արտիստի կոչում եք տվել, դա է ձեր` մտավորականի չափանիշը: Իսկ մնացած արվեստագետներին այնքան եք նվաստացրել, որ որևէ մեկը հանդգնություն չունեցավ ձեր երեսին շպրտել ձեր տված կոչումը: Այդ մարդիկ արդեն մտավորական չեն, արդեն իրենք որպես հանրային դեմք հեղինակություն չեն, խոսք ասելու իրավունք չունեն»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ