ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի վերջին զարգացումներին և նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը, տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Ամերիկացի համանախագահն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն ակտիվորեն աշխատում են, որպեսզի իրականություն դարձնեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ուորլիքը տեղեկացրել է նաև, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել հակամարտության շփման գծում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ խմբի թվաքանակը ավելացնելու հարցում։