Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ախպերս, հեսա բաց եմ թողնում, թող մի հատ պարտավորագիր գրի, որ դեմ է տեռորիզմին ու գա»

Հուլիս 27,2016 15:16

Երեկ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի երթից հետո բերման են ենթարկվել 64 հոգի, եւ 63-ն ազատ են արձակվել՝ բացառությամբ «Հիմնադիր խորհրդի» անդամ Արմեն Միքայելյանի:

Բերման ենթարկված եւ ազատ արձակվածներից մեկի պաշտպանը՝ փաստաբան Արսեն Մկրտչյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել. «Ոստիկանությունը Խորենացի փողոցից բերման է ենթարկել քաղաքացուն Ավան և Նոր֊ Նորքի բաժին, այնուհետև տեղափոխել Էրեբունու բաժին և արգելել ինձ` փաստաբանիս, տեսակցել վստահորդիս, պատճառաբանելով, որ իմ կյանքին վտանգ է սպառնում։

Երբ զանգահարեցի 1֊02 և տվեցի հայտարարություն հանցագործության մասին ու տեղեկացրեցի թեժ գծով ՄԻՊ գրասենյակին, վստահորդիս հեռախոսով ինձ կապնվեց մի ոստիկան և ասեց` «Ախպերս, հեսա բաց եմ թողնում, թող մի հատ պարտավորագիր գրի, որ դեմ է տեռորիզմին ու գա»: Ի պատասխան այդ «հանճարեղ նախաձեռնությանը», հայտնեցի, որ պաշտպանյալս որևէ բան չի գրելու առանց ինձ։

Մի քանի րոպե անց քաղաքացին ազատ արձակվեց առանց նախապայմանների։ Այնուհետև կրկին զանգահարեցի 1֊02 և խնդրեցի հաղորդումս թողնել անհետևանք, կարծես թե ամեն ինչ հարթվեց, սակայն, միևնույն է մնաց այն տհաճ զգացողությունը, որ այս երկիրը երկիր չի դառնա, քանի դեռ որոշ ոստիկանների գործելաոճի մեջ չկա ոչ միայն օրինականության գերակայության սկզբունք, այլ նաև տարրական բանականություն»:

Aravot.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանին խնդրեց պարզաբանել փաստաբանի այս հայտարարությունը, որին ի պատասխան նա ասաց. «Փաստաբանը բոլոր հիմքերը ունի եւ օժտված է այդ իրավասությամբ, դիմել, բողոքել , ուսումնասիրվի, կա ծառայողական քննություն եւ կա հատուկ քննչական ծառայությունում գործ, այնպես որ դրանք ուղղեք իրենց»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031