Ապօրինի զենք,զինամթերք պահելու հոդվածով ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանը
Այս գիշեր՝ հուլիսի 27-ին, ժամը 2-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանը ընտանիքով վերադառնում էր տուն Խորենացի փողոցից։ Նրա ճանապարհը փակում են երկու սև մեքենաներ, որոնցից դուրս են գալիս մոտ 8-10 քաղաքացիական հագուստով անհայտ անձիք, հարձակվում են Արմենի վրա և բռնի ուժ կիրառելով առևանգում նրան՝ նստացնելով մեքենան և տանելով անհայտ ուղղությամբ։
Առավոտյան ժամը 6-ին Արմեն Միքայելյանը զանգահարել է կնոջը և տեղեկացրել, որ գտնվում է Ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում։ Այնուհետև նրան տեղափոխել են Էրեբունու ՁՊՎ։ Կինը հանդիպել է նրան առավոտյան ժամը 11-ի սահմաններում։ Արմենը տեղեկացրել է, որ գիշերը առևանգելիս նրան ձեռնաշղթաներ են հագցրել և գրպանը զենք են գցել՝ հակառակ իր կամքին։
Արմեն Միքայելյանի կինը տեղեկացրեց, որ բացվել է քրեական գործ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել)։
Կարդացեք նաև
Հիմնադիր խորհրդարան