Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չճշտված տեղեկություններ չհրապարակել եւ դրանով չսրել իրավիճակը». Աշոտ Ահարոնյան

Հուլիս 27,2016 14:20

«Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամներ Կյուրեղյան եղբայրների հայրը` Արմենակ Կյուրեղյանն այսօր վստահեցրել էր, որ ոստիկանության կողմից երեկ գրոհ չի եղել: Ըստ նրա, պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել խմբի վիրավոր անդամին, Պավլիկ Մանուկյանը գնացել է, որ հանձնի: «Ոստիկանությունը կրակ է բացել, արդյունքում Պավլիկը վիրավորվել է, Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել»,- Aravot.am-ին ասել է Արմենակ Կյուրեղյանը:

Ոստիկանության հասարակայնության եւ լրատվության կապի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանից փորձեցինք ճշտել կատարվածի իսկությունը, որին ի պատասխան պարոն Ահարոնյանն ասաց. «Ես ամբողջ գիշեր պարզաբանում տվել եմ, խնդրել եմ, հորդորել եմ հասարակությանը՝ չճշտված տեղեկություններ չհրապարակել եւ դրանով չսրել իրավիճակը»:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հրապարակել է կատարվածի տեսագրությունը, որում չեն երեւում Պավլիկ Մանուկյանի եւ նրա որդու վիրավորվելու հանգամանքները, սակայն երեւում է Գագիկ Եղիազարյանը՝ ձեռքերը վեր բարձրացրած:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031