Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անհնար է, որ Թուրքիան մասնակցի Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններին». Բորիս Նավասարդյան

Հուլիս 27,2016 14:11

«Այն հայտարարությունները, թե Թուրքիան կարող է մասնակից դառնալ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններին, հեռու են իրականությունից: Դա անհնար է: Զախարովայի խոսքերը միանշանակ հասկանալը ճիշտ չէ: Հարց են տվել իրեն, նա էլ չի բացառել, որ Թուրքիան ինչ-ինչ իրավիճակներում կարող է մաս դառնալ»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր ասաց Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:

Նրա դիտարկմամբ` ՌԴ-Թուրքիա հարաբերությունները մեծ նշանակություն են ունենալու տարածաշրջանի համար. «Տարածաշրջանային զարգացումների մեխը մի շարք երկրների շահերն են` Ռուսաստան, Թուրքիա, Իսրայել: Յուրաքանչյուրն իր խնդիրն է լուծում, շահերը համընկնում են: Իսրայելը հասկանում է, որ իր շուրջ պայթյունավտանգ իրավիճակ է եւ ԱՄՆ-ին դարձնում է ոչ այդքան ակտիվ գործոն տարածաշրջանում: Իսրայելն ունի անվտանգության խնդիրներ լուծելու անհրաժեշտություն: Պետք է կարողանա պաշտպանվել Իրանից եւ «Հըզբոլլահից»: Իրանը համարում է, որ Իսրայելի պես պետություն չպետք է լինի, ուստի վերջինիս պետք է ձեւավորել արտաքին ուժեր, ինչպիսին ՌԴ-ն է: Այն ցույց տվեց, որ ունի որոշակի ազդեցություն Իրանի եւ «Հըզբոլլահի» վրա եւ կարող է բացառել Իրանի կողմից Իսրայելի հանդեպ ագրեսիվ գործողությունները»:

Բորիս Նավասարդյանի բնորոշմամբ` որպեսզի ՌԴ-ն տարածաշրջանում արդյունավետ գործի, ՌԴ-Թուրքիա հակամարտությունը պետք է բացառվի. «Այդ պետություններն ունեն ընդհանուր շահեր, միաժամանակ` լուրջ հակասություններ` Արեւմուտքի հետ: Էրդողանը շատ լավ հասկանում է, որ իր քաղաքականությամբ չի կարող ընդունելի լինել արեւմտյան գործընկերների համար: ՌԴ-ն էլ իր հերթին հակասություն ունի Արեւմուտքի հետ եւ ընդհանուր շահեր` Թուրքիայի հետ»:

Բորիս Նավասարդյանը կարծում է, որ ներկայումս Թուրքիան թույլ օղակ է` հաշվի առնելով վերջինիս տնտեսական խնդիրները եւ ներքին հակասությունները: «Նա ստիպված է գնալ ՌԴ գծած սցենարով: Օգոստոսի 9-ին նախատեսված Պուտին-Էրդողան հանդիպումը շատ բան է ասում նրանց հարաբերությունների մասին:

ՌԴ-ն փորձում է ուժեղացնել լծակները, որպեսզի Թուրքիան եւ Ադրբեջանը չդիմեն քայլերի, եթե չկա իր «դաբրոն»: Բացի այդ,  թուրքական զորախմբերի ներկայությունն Ադրբեջանում չի կարող չանհանգստացնել ՌԴ-ին, որը կուզենար Հարավային Կովկասում ռազմական հարցերի լուծման մենաշնորհ ունենալ»,-նկատեց բանախոսը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԱՐՄԵՆ says:

    Անհնար բան չակ, Սեֆիլյանին կասեն կիրագործի թուրքերի մասնակցությունը

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031