Թուրքիայում 2016թ. հուլիսի լույս 16-ի զինվորական հեղաշրջման փորձից հետո Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևն անդրադարձել է գյուլենականների հնարավոր ազդեցությանը Ադրբեջանի ԶՈՒ-ի վրա։ Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։
Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականն ասել է, որ գյուլենականները պարզապես չեն կարող որևէ ազդեցություն ունենալ Ադրբեջանի զինված ուժերի վրա, որովհետև դրա համար չկան բավարար հիմքեր։
Տեղեկացնենք, որ զինվորական հարցերով թուրք փորձագետ Մեթե Յարարը թուրքական ԶԼՄ-ներին հայտարարել էր, որ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական սերտ համագործակցությունը, գյուլենականները կարող են ներթափանցած լինել նաև Ադրբեջանի ԶՈՒ։