Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Լեհաստանի դեսպան. «ՆԱՏՕ-ն ասաց`ՌԴ-ն դարձել է բռի եւ անկանխատեսելի գործընկեր»

Հուլիս 27,2016 13:22

ՆԱՏՕ-ի առաջնահերթություններում անվտանգությունը մնում է առաջնային`բոլոր ուղղություններից: ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովից այս եզրակացությունն այսօր արեց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Բերնարդ Մաթիաս Կիեսլերը` «Վարշավայի ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո.հետևանքները Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ: Չնայած գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում արված այն ամրագրմանը, որ ՌԴ-ն սպառնալիք է, Մերձբալթյան երկրներում եւ Լեհաստանում ՆԱՏՕ-ի ուժեղացված ներկայությունը դեսպանը չի համարում ՌԴ-ին դեմ ուղղված քայլ. «ՆԱՏՕ-ն իր ներկայությունը չի տեսնում որպես կոնֆրոնտացիա եւ սպառնալիք ՌԴ-ին: ՆԱՏՕ-ն ուշադրությունը կենտրոնացնում է ՌԴ-ի հետ երկխոսության հեռանկարի վրա: ՆԱՏՕ-ի քայլերը միտված են անվտանգության եւ ինքնապաշտպանության խնդիրներին:

Kiesler_Kirakosyan

Հարավում ավելի բարդ է իրավիճակը, քանզի սպառնալիքները գալիս են ոչ պետական ինքնություններից»: Իրաքում, Հորդանանում եւ այլուր ՆԱՏՕ-ն նույնպես կուժեղացնի իր դիրքերը`ընդդեմ Իսլամական պետության դեմ պայքարի:

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների համատեքստում էլ դեսպանը նկատեց` ՆԱՏՕ-ն ճկուն է այդ համագործակցություններում եւ հաշվի է առնում գործընկերների շահերը. «Հայաստանից է բխում, թե ինչպե՞ս կձեւակերպի իր հետաքրքրությունները եւ ի՞նչ կարիքներ կներկայացնի ՆԱՏՕ-ին»: Նա ընդգծեց, որ ՆԱՏՕ-ն երբեւէ չի մասնակցել, չի էլ հավակնում ԼՂՀ հարցում դերակատարման:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Վիլիամ Լահուն էլ ի պատասխան վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանի այն դիտարկման, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ով հետաքրքրված երկիր չէ, ասաց, որ Ադրբեջանն ընդգրկված է ՆԱՏՕ-ի համագործակցության շրջանակներում, բայց հեռանկարային առումով, մակարդակը շատ ցածր է: Այնուհանդերձ, նա ընդգծեց` տարածաշրջանի բոլոր երկրներն էլ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունների մեջ են, ըստ իրենց հետաքրքրությունների:

Նրա դիտարկմամբ, սառը պատերազմի հետո ՆԱՏՕ-ն առաջին անգամ է կանգնած խոշոր փոփոխությունների շեմին, ՆԱՏՕ-ի անդամ կամ գործընկեր երկրների կոլեկտիվ անվտանգության պահպանման եւ ամրապնդման տեսանկյունից: «Հզորությունների կառուցման տեսակետից, տարածաշրջանում մեր ուշադրությունը Վրաստանի վրա է կենտրոնացած: Վրաստանի կայունությունն ու ժողովրդավարությունը մենք դիտում ենք կարեւոր հանգամանք ողջ տարածաշրջանում: Վրաստանը կայուն, ժողովրդավարական երկիր է, որը ցույց տվեց իր նվիրվածությունը եվրոպական եւ եվրոատլանտյան արժեքներին»,- հայտարարեց Վիլիամ Լահուն`հավելելով, որ Հայաստանը որոշակի օգուտներ կստանա Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների զարգացումից: Հատկապես ուսումնական եւ վերլուծական հարթությունում: Մասնավորապես, արդեն նոյեմբեր ամսին, ՆԱՏՕ-ի`Վրաստանում հիմնադրված ուսումնական կենտրոնի վարժանքներին, Հայաստանն էլ կմասնակցի: «Բազմաթիվ ոլորտներ կան, որոնց զարգացման ուղղությամբ կարող ենք աշխատել: Պոտենցիալ ֆինանսավորում կա, այն կտրամադրվի ԵՄ-ի կողմից եւ որոշակի հեռանակարներ կբացի տարածաշրջանի ու Հայաստանի համար»,- ասաց նա:

ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ջերզի Մարեկ Նովակովսկին էլ նկատեց`Վարշավայի գագաթաժողովը կրկնեց`Արեւմուտքի առաքելությունն է միավորված եւ համակերպված առաջ շարժվել, հիմնվելով ժողովրդավարական արժեքների վրա, թեպետ ԵՄ-ում անցյալ տարվանից սկսեցին խոսել ճգնաժամի մասին: Ըստ նրա, Վարշավայի գագաթաժողովը նաեւ ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ն պատրաստություն ցույց տվեց դիմակայել ծագող ճգնաժամերին. «Վարշավայում շեշտեցինք ՆԱՏՕ-ի դերի ու գործունեության կարևորությունը: ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ պայմանագիրը ցույց է տալիս արեւմտյան հանրության դերը, որպես ընդհանուր տարածքի, անկախ նրանից դաշնության անդամ ես, թե ոչ»:

Հարավային Կովկասի մասով էլ դեսպանը կարեւոր է համարում այն, որ հաստատվեց ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը: Հիշեցնենք, Մոնտենեգրոն Վարշավայի գագաթաժողովում դարձավ ՆԱՏՕ-ի անդամ: «Սա ուղերձ է ՌԴ-ին, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են բոլոր այն պետությունների համար, որոնք պատրաստ են իրենց վրա վերցնել մեր արժեքների ընդհանրությունը: Սա ուղերձ էր առաջին հերթին Վրաստանի համար: Մենք ՌԴ-ի նկատմամբ ոչ մի իլյուզիա կամ պատրանք չունենք: ՆԱՏՕ-ի Արեւելյան թեւի ուժեղացումը ՌԴ-ի դեմ ուղղված չէ, բայց մենք պարտավոր ենք իրատես լինել`ելնելով ՌԴ քաղաքականությունից: Վերջին քսան տարիների ընթացքում մենք հավատում էինք Մոսկվայի հետ բարեկամական հարաբերություններին: Բայց ՆԱՏՕ-ն ասաց`ՌԴ-ն դարձել է բռի եւ անկանխատեսելի գործընկեր ու մենք ոչ թե որպես բարեկամներ, այլ գործընկերներ պետք է խոսենք»,- եզրակացրեց դեսպանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031