Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 27-ին, ժամը 3.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 հասցեի մոտից, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և կրելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արմեն Մ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 7 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Արմեն Մ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն