Երեք օր է, ինչ Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղի բնակիչները, փրկարարները որոնում են Չինչինի բնակիչ, 1934թ. ծնված տղամարդուն: Չինչինի գյուղապետ Կարեն Դարբինյանն ասաց, որ ծեր տղամարդն անհետացել է կիրակի օրվանից, երբ գյուղը նշում էր Վարդավառը: Գյուղապետի խոսքերով՝ տղամարդը կապված մեծ տարիքի հետ, տարօրինակություններ ունի:
Կ. Դարբինյանին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ համագյուղացին մոլորվելով՝ հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Նա ասաց, որ ոչինչ հայտնի չէ,իսկ Ադրբեջանի հետ սահմանը Չինչինից 7 կմ հեռավորությամբ է գտնվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ