Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայից Թուրքիա վերադարձած փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքն անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին տեղեկացնում է CNN Turk-ը։
Շիմշեքն ասել է, որ Ռուսաստանում խիստ հագեցած օրակարգ է ունեցել, հանդիպել է բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ. «Ռուսաստանում մթնոլորտը խիստ դրական է։ Կարգավորման գործընթացը կարագանա։ Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր էջ է բացվում, նրանք կառուցողական են, դրական մտադրություններով և աջակցող»։
Շիմշեքն ասել է նաև, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման արդյունքում կվերանայվեն նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմին առնչվող հարցերը, տնտեսության ոլորտում էլ նախատեսվում է երկու երկրների ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ ԱՄՆ դոլարի և նույնիսկ գերազանցել այդ ցուցանիշը։