Հունիսի 25֊ի գիշերը պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգությունից հրազենային վիրավորում ստացած «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանի եւ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը բավարար է։
Այս մասին Aravot.am-ին ասաց արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայության ղեկավար Գոր Ղլեչյանը։
Հրազենային վիրավորում ստացած «Սասնա Ծռերի» անդամներին երեկ «Էրեբունի» բուժկենտրոն էին տեղափոխել, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո Աշոտ Պետրոսյանին եւ Հովհաննես Հարությունյանին տեղափոխել էին դատապարտյալների հիվանդանոց ։
Մեր այն հարցին՝ Հարությունյանին եւ Պետրոսյանին երբ են կալանքի կրման վայր՝ բանտախուց տեղափոխելու, ինչին ի պատասխան մասին, Ղլեչյանն ասաց․«Դա որոշելու են բժիշկները՝ երբ նրանց առողջական վիճակը թույլ տա, այն ժամանակ էլ կտեղափոխվեն»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ