Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են Պավլիկ Մանուկյանն ու խմբի մյուս անդամները հայտնվել ոստիկանների մոտ (Տեսանյութ)

Հուլիս 27,2016 12:42

Զինյալ խմբի անդամներ Կյուրեղյան եղբայրների հայրը` Արմենակ Կյուրեղյանը վստահեցնում է, որ ոստիկանության կողմից երեկ գրոհ չի եղել: Պարոն Կյուրեղյանը որդու հետ զրուցելիս տեղեկացել է նաեւ, թե ինչպես են Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին վիրավորվել:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել խմբի վիրավոր անդամին, Պավլիկը գնացել է, որ հանձնի: Ոստիկանությունը կրակ է բացել, արդյունքում Պավլիկը վիրավորվել է, Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել»,- Aravot.am-ին ասաց Արմենակ Կյուրեղյանը:

Արմենակ Կյուրեղյանի խոսքով, իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե Գագիկ Եղիազարյանն ու Արամ Մանուկյանը հանձնվել են ոստիկանությանը. «Նրանք պատգարակներ են հանել, որ վիրավոր ընկերներին բերեն, արդյունքում ձերբակալվել են»:

Նա նաեւ ասաց, որ գնդում այս պահին կա մի վիրավոր, որը  բժշկական օգնություն է ստանում հենց գնդի տարածքում:

Պարոն Կյուրեղյանից հետաքրքրվեցինք, արդյոք զինյալ խմբի անդամների միջեւ տարաձայնություններ են սկսել. «Երբ տղաս զանգահարեց, ինքը դրա մասին ոչինչ չասաց, ոչ մի անհամաձայնություն չկա… ես լսել եմ ԱԱԾ-ի տարածած ձայնագրությունը, չեմ համարում տարաձայնություն, Վարուժանը փորձում էր կարգավորել կարգ ու կանոնի սահմաններում»:

Նրա խոսքով, խմբի ղեկավարին կամ մի քանի անդամին վերցնելով, խմբի ձախողման մասին չարժե խոսել. «Խմբի անդամներն այնտեղ են ու իրենք նորից իրենց պահանջներն են դնում, բայց իշխանությունների նման վարվելակերպը իրավիճակի արհեստականորեն սրման մասին է խոսում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այս առնչությամբ ավելի ուշ պարզաբանել է. «Որոշ անձինք, իբր հղում անելով զինված խմբի անդամներին, կեղծ տեղեկություններ են տարածում ՊՊԾ գնդում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Ներկայացվող տեսանյութում իրականությունն ու փաստերն են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031