Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնտուր Գլոբալը» փոշմանել է, Հայաստանում թանկ վարկեր չի վերցնի

Հուլիս 27,2016 11:32

«Կոնտուր Գլոբալ» ընկերությունը, որը գնել է «Որոտանի ՀԷԿ-երի համալիրը», փոշմանել է եւ Հայաստանում վարկ չի վերցնի: Այսօր այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ասաց ընկերության գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանը:

Հանձնաժողովը այսօր նիստ էր հրավիրել, որի օրակարգում քննարկվող հարցերից մեկը «Կոնտուր Գլոբալ» ընկերության հարցն էր. ընկերությունը դիմել էր հանձնաժողով՝ թույլատրելու, որպեսզի գրավադրի ընկերության գույքը եւ վարկ վերցնի՝ ընկերության ծրագրերն իրականացնելու նպատակով:

Սակայն հանձնաժողովի ներկայացուցիչը նիստը բացվելուն պես հայտարարեց, որ «Կոնտուր Գլոբալի» հարցը օրակարգից պետք է հանել, քանի որ նիստից առաջ դիմել են իրենց եւ հայտնել, որ մտափոխվել են՝ վարկ վերցնելու անհրաժեշտություն չունեն:

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված ընկերության որոշումը, քանի որ արդեն դիմել էին վարկ վերցնելու համար, Արա Հովսեփյանն ասաց, որ ավելի էժան եւ նպատակահարմար է սեփական միջոցներից ներդնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031