«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը, որն անցած օրերին հանդես էր գալիս Խորենացի փողոցում համակարգող խորհրդի նախաձեռնող խմբի կազմակերպած հանրահավաքներում՝ ֆեյսբուքյան իր էջում արել է հետեւյալ գրառումը. «Այսուհետ ես հարթակի վրա անելիք չունեմ։ Որպես ազգային հեղափոխության զինվոր կանգնած եմ ազգակիցներիս կողքին։ Ոչ մեկին չեմ մեղադրում, միայն ինձ… Բարեփոխիչն ու արմատականը այս փուլում նույն թիմում լինել չեն կարող։ Սերժիստներ, իզուր եք ոգևորվել, այնուամենայնիվ ձեր աշխարհը փլվում է»:
«Առավոտը» փորձեց հավելյալ մանրամասնել պարզել Արմեն Հովհաննիսյանից իր այս հայտարարության վերաբերյալ, սակայն նրա հեռախոսն անհասանելի է: