Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկը երաշխիք ունի՞, որ հնարավոր ենթադրյալ մեղադրանքները կսահմանափակվեն այդ երկու հոդվածներով». Երվանդ Վարոսյան. «Հայկական ժամանակ»

Հուլիս 27,2016 11:07

«ՀԺ»-ի հարցերին է պատասխանել փաստաբան Երվանդ Վարոսյանը։

– Պարոն Վարոսյան, նախօրեին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց, որում նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները

կամովին հանձնվելու դեպքում քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, եթե իրենց գործողություններում այլ հանցակազմ չլինի։ Մեր օրենսդրությունը նման կարգ նախատեսո՞ւմ է, թե՞ ոչ, եւ արդյոք հանձնվելու դեպքում ԱԱԾ-ն այն կկիրառի՞։

– Եթե խոսքը գնում է ՀՀ քրեական օրենսգրքի այդ երեք հոդվածների մասին, ապա այո՛, այդ հոդվածներում պարունակվում են խրախուսական նորմեր, որոնք նման բան նախատեսում են։ Ինչ վերաբերում է ԱԱԾ կոնկրետ այդ

դիմումին, ապա դա ավելի շատ քրեական օրենսգրքի վերաբերյալ իրազեկման թերթիկ էր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարուժան Ավետիսյանը կա այդ խմբի կազմում, ապա նրանց կարիք չկար այդ մասին հայտնելու,

որովհետեւ իրենք այդ ամեն ինչը շատ լավ գիտակցում են։ Միաժամանակ, ես ԱԱԾ հայտարարության տեքստում չտեսա որեւէ կոնկրետություն, այսինքն՝ չի հասկացվում, թե ԱԱԾ-ն ի՞նչ է առաջարկում եւ ի՞նչ հետեւանքներ է դա ունենալու։ Տեղեկացնում էր, որ հոդվածներում նման բան կա նախատեսված, կոչ ենք անում հանձնել զենքը եւ հանձնվել, բայց ինչ կլինի դրանից հետո՝ այդ կոչում չկա, ի՞նչ է լինելու, ո՞վ կարող է երաշխավորել, թե ինչպիսին կարող են լինել մեղադրանքները, ինչպիսին կարող են լինել այդ անձանց ճակատագրերը։

Իսկ ի՞նչ եք կարծում, այնուամենայնիվ ԱԱԾ-ն կկիրառի՞ այս նորմերը, թե՞ ոչ։

– Որեւէ մեկը երաշխիք ունի՞, որ հնարավոր ենթադրյալ մեղադրանքները կսահմանափակվեն այդ երկու հոդվածներով։ Եթե ԱԱԾ-ն ուզում էր դա ներկայացնել որպես երաշխիք, ապա պետք է հստակ գրեր, որովհետեւ անհասկանալի է՝ ինչի է այդ դեպքում տեղեկացնում քրեական օրենքում առկա այս կամ այն կարգավորման մասին, սակայն հստակ չի ասում, թե ինչ է լինելու։ Խնդիրը հետեւյալն է՝ եթե սա դառնա այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում, արդյոք մեղադրանքի կողմը սահմանափակվելո՞ւ է միայն, այդ հոդվածներով, եթե սահմանափակվի միայն այդ հոդվածներով, կարող է կիրառվել, եթե ոչ, ապա՝ ոչ։ Բայց ո՞վ է երաշխիք տվողը, թե մեղադրանքի կողմը վաղը ինչ գործողությունների է դիմելու, ինչ մեղադրանքի ծավալ է լինելու, բացի պետությունից ոչ ոք դա այսօր չի կարող երաշխավորել, կարող է լինել ջենթլմենական համաձայնություն, բայց ԱԱԾ-ի կոնկրետ այդ տեքստում որեւէ հստակություն չկա։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031