Արդեն քանի օր է՝ պարբերաբար, տարբեր լրատվականներով տեղեկություններ են տարածվում, թե արեւմտյան այսինչ երկրի հայ համայնքը նույնպես ոտքի է ելել, բողոքի ակցիաներ է կազմակերպում եւ իր աջակցությունն է հայտնում զինված խմբին։
Թերեւս եզակիներն են տեղյակ, թե այսպես կոչված հայ համայնքի հատկապես որ մասը կամ որ շերտն է իր համակրանքը հայտնում։ Հիմնականում նման հայտարարություններ եւ տեղեկություններ լսելով՝ մարդիկ մտածում են, թե Սփյուռքում բնակվող բազմաթիվ հայեր արդարացնում են Երեւանում տեղի ունեցող զինված գործողությունները։
Իրականում Սփյուռքում նման տրամադրություններ չկան, իսկ այն, ինչ ներկայացվում է որպես հայ համայնք, դրա աննշան տոկոսն է միայն։ Շատ դեպքերում բողոքի ակցիաներ կազմակերպողները որեւէ առնչություն չունեն համայնքի հետ եւ Հայաստանից վերջին տարիներին արտագաղթած քաղաքացիներ են, ովքեր դեռեւս տվյալ երկրի քաղաքացիություն ձեռք չեն բերել։
Այդպես Հայաստանում հայտնի ֆեյսբուքյան ակտիվիստ, երբեմնի «Յես» ամսագրի խմբագիր Անի Քոչարը, որը վերջին տարիներին տեղափոխվել է Գերմանիա, մի քանի հաշմանդամների կողքը հավաքելով՝ որոշել էր ներկայանալ իբրեւ Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչ եւ այդ համայնքի անունից իր բողոքի ձայնն էր հնչեցնում Հայաստանի իշխանությունների դեմ, ինչպես նաեւ աջակցություն հայտնում զինված խմբին՝ «հոգեցունց» արտահայտություններով (լուսանկարում):
Կարդացեք նաև
Իսկ Լոս Անջելեսում զինված խմբավորման անդամներին պաշտպանելու համար ընդամենը 25-30 հոգի էր փողոց դուրս եկել՝ իբր թե այդ քաղաքի հայ համայնքի անունից։ Մինչդեռ բողոքի ցույցը կազմակերպվել էր
Renaissance-Los Angeles Chapter կազմակերպության կողմից, եւ ցուցարարներն էլ այդ կազմակերպության անդամներն ու աջակիցներն էին, ոչ ավելին։ Բայց դա նրանց ամենեւին չէր խանգարում, որ հայտարարեն, թե ոտքի է ելել Լոս Անջելեսի հայ համայնքը։
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում