Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն չի կարող կանգնել Չուգասզյանի հետքի վրա, ֆեյսբուքով կապը պաշտպանված է. «Հայկական ժամանակ»

Հուլիս 27,2016 10:46

Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, վերջինիս գտնվելու վայրը հայտնի չէ, սակայն նա ակտիվ է սոցցանցերում, անգամ հարցազրույցներով է հանդես գալիս։ Սոցցանցում ակտիվ քննարկվում է այն հարցը, թե ինչպե՞ս չի կարողանում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել վերջինիս գտնվելու վայրը։

«ԱԱԾ-ն չի կարող կանգնել Չուգասզյանի հետքի վրա, ֆեյսբուքով կապը պաշտպանված է»,- այս մասին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը եւ շարունակեց. «Հնարավոր չէ պրովայդերի մակարդակով իմանալ, թե որ հաշիվն է մուտք գործում պրովայդերի կողմից, միայն երեւում է, որ մարդիկ մտնում են ֆեյսբուք, բայց թե ով են, ինչ են, որ պրոֆիլն է, դա չի երեւում։ Տվյալը, թե կոնկրետ որտեղ է գտնվում անձը, միայն ֆեյսբուքը գիտի, դա էլ ոչ թե գտնվելու վայրն է, այլ՝ 10 հասցեն, որով մարդուն կարելի է գտնել»։

Մեր դիտարկմանը՝ ստացվում է միայն ֆեյսբուքին պաշտոնական նամակ ուղարկելո՞վ կարելի է պարզել տվյալ անձի գտնվելու վայրը, Մարտիրոսյանը համաձայնեց.

«Պետք է պաշտոնապես դիմեն ֆեյսբուքին, նա էլ տրամադրի այդ տվյալները, ընդ որում դա մեծ հարց է, կտրամադրի՞, թե՞ չէ, որովհետեւ իրենք քաղաքական հարցերում գերադասում են չխառնվել, այսինքն, եթե քրեական հանցակազմի ակնհայտ դեպք եղավ, ընդառաջ են գնում, իսկ այս դեպքում դժվարանում եմ ասել»,- ասաց նա՝ հավելելով, որ նույնիսկ համաձայնվելու դեպքում երկար ժամանակ կպահանջվի, մինչ տրամադրեն տվյալները։

Սամվել Մարտիրոսյանի խոսքով, համացանցում բազմաթիվ այլ մեթոդներ եւս կան, որոնց միջոցով հնարավոր է ավելի խորը թաքնվել. «Գոյություն ունի տոռ համակարգ, ու եթե այդ համակարգում է ֆեյսբուքը գործում, նույնիսկ ֆեյսբուքը չի կարող իմանալ, թե որտեղ ես»։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031