Խորենացու փողոցում այս պահին հանդարտ է: Չկան հավաքված մարդիկ: Միայն լրատվամիջոցների աշխատակիցներն են այստեղ: Հանվել է նաեւ փողոցն արգելափակած բեռնատար մեքենաների առջեւի ոստիկանական շարքը: Խորենացի 47 հասցեի առջեւի այգում ծառերի վրայից հանվել են փակցված պաստառները: Այստեղ հսկողություն են իրականացնում մի քանի կարմիր բերետավորներ: Այդուհանդերձ, վաղ առավոտյան քաղաքացիները ջրեղեն եւ սնունդ են բերելել դեռեւս ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռերի» անդամների համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ