Lragir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով գիշերը քաղաքացիներին բերման ենթարկելու և ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգությանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե ճիշտ է հնչում քննադատություն, թե ինչու հարթակում կանգնածները չմնացին այնտեղ։
«Այսօր երեկոյան պարզ կլինի ինձ համար։ Մենք ոչ միայն պետք է մնայինք, այլ երեկ պետք է ակտիվ գործողություններ պետք է անեինք տարբեր տեսակի»,- ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը։
«Բացի այդ, երեկ շատ կոպիտ սխալ կատարվեց մեր կողմից, համենայն դեպս ես փորձել եմ անել ամեն ինչ, բայց որոշումը ժողովրդի ձեռքն է, և ես ասացի, որ երեկոյան անպայման հավաքվեն, և եթե քաղաքացիները ցանկանան լուծում, այդ լուծումը կլինի։ Հարթակում կանգնած մարդիկ սխալ թույլ տվեցին, բայց եթե մեր քաղաքացիները երեկոյան գան, ինչը ասել ենք ես, Ալեքը և Ալբերտ Բաղդասարյանը, կարծում եմ, իրավիճակը շտկել կարելի է, հակառակ պարագայում երկիր ենք կորցնում», ասել է նա՝ հավելելով, որ եթե այսօր երեկոյան քաղաքացիներ հավաքվեն, հնարավոր է ինչ-որ բան շտկվի։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում