Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես նաեւ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:
Խորենացու փողոցում այս լուրը բավականին ծանր ընդունեց մի կին, որին ներկաները դիմում էին Սուսաննա անունով:

The 10th day police banned the protest action in support of initiators of occupation of the police station in Erebuni district in Yerevan, Armenia
Նա լացում էր եւ հայտարարում էր, որ այլեւս չի ցանկանում ապրել Հայաստանում եւ իր կյանքն անիմաստ է: Նա նստեց ոստիկանների պատի դիմաց եւ հացադուլ հայտարարեց: Սակայն, քիչ հետո ոստիկանների մի նոր խումբ դուրս եկավ եւ բերման ենթարկեց մի խումբ քաղաքացիների, այդ թվում նաեւ տիկին Սուսաննային՝ չնայած այն հանգամանքին, որ նա հայտարարում էր, թե հացադուլի մեջ է:
Կարդացեք նաև
Բերման ենթարկվածների շարքում է նաեւ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ