«Այսօր ինչ տեղի ունեցավ, ազնվորեն, իմ սրտով չէր»,- Խորենացու փողոցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա ներկաներին խնդրեց չհուսահատվել, քանի որ արդեն ժամեր անց՝ 19:00-ից սկսած շարունակելու են. «Դժվար որոշումների կայացման փուլում ենք: Այսօր, վաղը, մյուս օրը այդ դժվարությունը անընդհատ մեր առջեւ լինելու է: Դրա համար ձեր աջակցությունը շատ պետք է գալու ոչ այնքան մեզ, որքան տղաներին, որովհետեւ հանգուցալուծումը մոտենում է: Ցանկացած պարագայում հանկարծ չվհատվեք, հանկարծ հետքայլ չանեք, իրավունք չունեք ոչ մեկդ, այնտեղ Սասնա ծռերն են»:
Համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը հավելեց, որ ամեն ինչ նորմալ է. «Մենք արդեն կիսով չափ հաղթել ենք, վաղը կեսն անցնում ենք. Վաղը մեր հաղթանակի արդեն երկրորդ կեսին ենք հասնում: Ամեն ինչ շատ լավ է, տղաները տոկուն են, մենք բոլորս տոկուն ենք, վերջնական հաղթանակը մոտ է»:
Հայտարարությունը դժգոհությունների արժանացավ, մասնավորապես հնչեցին «Իմանամ՝ վաղը ինչի եմ գալու: Էսօր, հիմա ստեղ եմ», «10 օր ոչ մի բան չենք անում», ոմանք էլ բարձրացան հարթակ: Համակարգող խնդրի անդամները հորդորում էին նրանց իջնել հարթակից:
Կարդացեք նաև
Քաղաքացիներից ոմանք «Ազատության» հետ զրույցում հայտարարեցին, որ Տիգրան Մեծի պողոտայում քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են քաղաքացիներին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ