Խորենացու փողոցում է նաեւ սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: Նա եւս ելույթ ունեցավ՝ նշելով, որ Սփյուռքում հետեւում են, թե ինչ է կատարվում Հայաստանում:
«Բայց պետք է ասեմ, որ շվարած ենք, որովհետեւ չենք հասկանում, թե ինչպես կարող ենք ձեզ օգտակար լինել: Այսօր իմ կյանքի կարեւոր օրերից մեկն է: Ծնվածս օրից ազատ, անկախ Հայաստան, երկիր, դրախտավայր, բառերով եմ մեծացել: Այսօր ազատություն ունենք որոշ չափով, անկախություն ունենք որոշ չափով, բայց դրախտավայրի մասը, ըստ երեւույթին, իրականություն չէ»,- ասաց նա:
Արսինե Խանջյանը հայտարարեց, որ կառավարությունը պետք է հարգի իր ժողովրդի խոսքը եւ պահանջը եւ մասնակցություն ունենա, ոչ միայն մեջտեղ բերելով ոստիկանության ուժը. «Ձեր քայլերը կարեւոր են, պահանջները ճիշտ են: Պետք է հասնենք այն պահին, երբ խոսակցությունը ժողովրդական արժեքների միջոցով կլինի»:
Նա կոչ արեց ներկաներին շարունակել պայքարը եւ մնալ Խորենացի փողոցում. «Պարոն նախագահ, ըստ երեւույթին, ժողովուրդը ասելիք ունի, խոսք ունի: Կնդրեմ, որ կատարեք Ձեր պարտականությունը՝ լսելով եւ իրենց պահանջները ընդունելով:Եթե ժողովրդի պահանջն այն է, որ համեստ ձեւով հեռանաք, կարծեմ՝ Հայաստանում բավականին գործ արել եք, նոր ձայներին առիթը տվեք»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ